Տեսականի
Փորձելով "LEBO Coffee" ընկերության արտադրանքը՝ Դուք ընդմիշտ կսիրեք իսկական սուրճի անմոռանալի համը: Արաբիկա սուրճի՝ ողջ աշխարհից ընտրված տեսակներով կբացահայտեք վառ ու թարմացնող բուրմունքների մի ամբողջ աշխարհ:
Լեբո սուրճ

LEBO ORIGINAL
«Օրիգինալ» սուրճի թեթև ու միաժամանակ հագեցած բաղադրությունը կհիշեցնի Ձեզ անմոռանալի պահերի մասին և կոգեշնչի՝ նոր բացահայտումներ կատարելու, իսկ հաճրելի մրգային երանգները կթարմացնեն Ձեր օրը և կհաղորդեն նրան վառ գույներ։

LEBO EXСLUSIVE
LEBO EXСLUSIVE լուծվող սուրճը պատրաստված է մանրակրկիտ ընտրված տեսակներից, որոնք աճում են Կոլումբիայի բարձր լեռնային պլանտացիաներում: Գինու նրբահամ երանգներով ըմպելիքը հաճելիորոն կգերի սուրճի սիրահարներին:

LEBO Classic
LEBO CLASSIC լուծվող սուրճը պատրաստված է Աֆրիկայի ու Հնդկաստանի լեռներում աճող արաբիկայի լավագույն հատիկներից: Այն բովվում ու մանրացվում է «Freeze dried» տեխնոլոգիայով՝ պահպանելով թավշյա համն ու դասական սև սուրճի բուրմունքը:

LEBO Classic
LEBO CLASSIC աղացած՝ ջազվեի համար սուրճը Աֆրիկայի և Հնդկաստանի պլանտացիաներում աճած սուրճերի լավագույն հատիկներից կազմված հիասքանչ համերի փունջ է: Նուրբ մանրացման շնորհիվ այն շատ հարմար է ջազվեում պատրաստելու համար: Արևելյան սուրճի սիրահարները և նրանք, ովքեր դեռ փնտրում են իրենց սուրճը, կգնահատեն դասական LEBO սուրճի տտիպ համը և վառ բուրմունքը:

LEBO Original
Աղացած LEBO ORIGINAL սուրճը ջազվեի համար` Կենտրոնական, Հարավային Ամերիկայի և Հնդկաստանի պլանտացիաներից արաբիկայի լավագույն ընտրանու հատիկներից պատրաստած համային փունջ է: Հատիկների բովման միջին աստիճանը նուրբ մանրացման զուգադրությամբ ստեղծել են մի սուրճ, որը հարմար է ջազվեի մեջ ավանդական պատրաստման համար:

LEBO Exclusive
LEBO EXСLUSIVE աղացած՝ ջազվեի համար սուրճը, արտադրված է գերնուրբ մանրացման տեխնոլոգիայով, որի շնորհիվ սուրճը հարմար է պատրաստել ջազվեում: Արաբիկայի այս տեսակները աճեցվել են Կոլումբիայի պլանտացիաներում, հատիկները մանրակրկիտ ընտրվել են ու ենթարկվել հատուկ բովման, որպեսզի Դուք կարողանաք լցնել Ձեր օրը LEBO սուրճի սքանչելի համով և բուրմունքով:
Սուրճ Արաբիկա
Սուրճի Արաբիկա տեսակը բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում դեռ հնագույն ժամանակաշրջանից: Այն առանձնահատուկ է իր բարդ համով և բուրմունքով, իսկ սուրճի թեթևակի թթվությունը կախված է վայրից՝ թե որտեղ և ինչ պայմաններում է աճում թուփը: Իսկ Ռոբուստան հայտնի դարձավ 18-րդ դարում: Այն ավելացնում են սուրճի փնջերի մեջ, որպեսզի ըմպելիքը դառնա ավելի թունդ: Արաբիկա սուրճի թփերը գերադասում են աճել ծովի մակերևույթից 900-ից 2000 մետր բարձրության վրա: Արաբիկան ավելի շատ է ջերմություն պահանջում, լիարժեք հասունացման համար անհրաժեշտ է 15-24°С տաքություն: Մինչդեռ ռոբուստան նվազ պահանջկոտ է օդի ջերմաստիճանի հանդեպ. այն կարող է հասունանալ նաև ստորոտներում, անձրևի տակ:



LEBO GOLD

Աղացած
Գերնուրբ մանրացման շնորհիվ LEBO GOLD աղացած սուրճը կատարյալ տեսակ է Ձեր գավաթում եփելու համար: Բավական է տաք ջրի մեջ լցնել մեկ կամ երկու թեյի գդալ GOLD սուրճ և սպասել 2-3 րոպե: Սուրճը պատրա՜ստ է:

Լուծվող
LEBO GOLD ազնվացրած սուրճը կթարմացնի իր առավոտը տաք սուրճի գավաթով սկսողներին: Հեշտ պատրաստվող և հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ ստացված բարձր որակով սուրճը կգնահատեն նաև ամենա նրբաճաշակները:

Հատիկներով
LEBO GOLD հատիկավոր սուրճը ընտիր արաբիկա է՝ ամբողջ աշխարհից մեկ փաթեթի մեջ հավաքած: LEBO GOLD հատիկավոր սուրճը աչքի է ընկնում նուրբ բուրմունքով, ներդաշնակ համով՝ փոքր-ինչ ցիտրուսային թթվությամբ:



