Լեբո սուրճի արտադրությունը

Մատուցում ենք միայն լավագույնը

Բարձրակարգ սուրճի գաղտնիքը

Բարձրակարգ սուրճի գաղտնիքը ոչ միայն գերազանց ստեղծված համային փնջի մեջ է, այլև ժամանակակից սարքավորումներով հագեցած արտադրության: LEBO ընկերությունն աշխատում է արտերկրից ներմուծված ժամանակակից ու բարձրորակ սարքավորումներով: Դրանք թույլ են տալիս ոչ միայն արտադրել լավագույն սուրճը, այլև պահպանել սուրճի համի ու հոտի անզուգական հատկությունները:

Z
Որակյալ հումք
Z
Անթերի մշակում
Z
Թարմ և բուրումնավետ

սուրճի հատիկների հասունացումը

Սուրճի Արաբիկա տեսակը բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում դեռ հնագույն ժամանակաշրջանից: Այն առանձնահատուկ է իր բարդ համով և բուրմունքով, իսկ սուրճի թեթևակի թթվությունը կախված է վայրից՝ թե որտեղ և ինչ պայմաններում է աճում թուփը: Իսկ Ռոբուստան հայտնի դարձավ 18-րդ դարում: Այն ավելացնում են սուրճի փնջերի մեջ, որպեսզի ըմպելիքը դառնա ավելի թունդ: Արաբիկա սուրճի թփերը գերադասում են աճել ծովի մակերևույթից 900-ից 2000 մետր բարձրության վրա: Արաբիկան ավելի շատ է ջերմություն պահանջում, լիարժեք հասունացման համար անհրաժեշտ է 15-24°С տաքություն: Մինչդեռ ռոբուստան նվազ պահանջկոտ է օդի ջերմաստիճանի հանդեպ. այն կարող է հասունանալ նաև ստորոտներում, անձրևի տակ:
սուրճի հատիկների մաքրումն ու պատրաստումը

Սուրճի հատիկների մաքրումն ու պատրաստումը

Արաբիկայի և ռոբուստայի բերքահավաքից հետո անհրաժեշտ է սուրճի հատիկը առանձնացնել փափուկ միջուկից: Գոյություն ունի սուրճի հատիկների մշակման երկու տեխնոլոգիա՝ հասարակ, պարզ «չոր» և աշխատատար «խոնավ»:

Սուրճի հատիկների բովումը

Միջուկից զտված սուրճի հատիկները աշխարհի տարբեր մասերից հասնում են այստեղ, երբ դեռ կանաչ են: Որպեսզի սուրճը դառնա հոտավետ և հագեցած համով, անհրաժեշտ է այն բովել: Սուրճի բնութագիրը ուղղակիորեն կախված է բովման աստիճանից: Թեթև բովելուց սուրճը կարող է «հպարտանալ» թավշյա համով, իսկ ուժեղ բովումը Ձեր էսպրեսոյին կտա թեթևակի դառնություն և տտիպ համ:
Աղացած սուրճ

Սուրճի մանրացումը

Մանրացումը կարևոր փուլ է սուրճի ցանկացած հատիկի համար: Մանրացման պրոցեսը նույնքան բարդ է, որքան բովումը: Փորձագետները նշում են մանրացման մի քանի եղանակ, որոնցից էլ արդեն կախված կլինի սուրճի պատրաստման եղանակը: Խոշոր մանրացման դեպքում ցանկալի է սուրճը պատրաստել ֆրենչ-պրեսի կամ սուրճի այլ ապարատի մեջ: Միջին մանրացումը ունիվերսալ է, և սիրելի ըմպելիքը կարող է եփվել տարբեր եղանակներով: Նուրբ մանրացման դեպքում նպատակահարմար է սուրճը պատրաստել ջազվեի մեջ:

Սուրճի փաթեթավորումը

Արտադրության հաջորդ փուլը բոված սուրճի փաթեթավորումն է: Մենք փաթեթավորում ենք միայն բարձրակարգ սուրճ հարմար տուփերի մեջ: LEBO սուրճի ֆիրմային տուփերը հատուկ մշակվել են այնպես, որ պահպանեն բնական սուրճի համի և բուրմունքի բոլոր առանձհատկությունները: